ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն այսօր մեզ հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ-ի այն հայտարարությանը, որ երկխոսությունը կշարունակեն այն դեպքում, երբ իշխանությունը խնդրի, ասաց. «Ես կարծում եմ, որ իշխանությունը արդեն ցուցաբերել է իր վերբերմունքը երկխոսության շարունակությանը և աննպատակահարմար է համարել երկխոսության շարունակությունը նման իրավիճակում: Իշխանությունը հայտարարել է, որ երբ այդ միտինգները դադարեցվեն, երկխոսությունը կշարունակվի իր տրամաբանության մեջ»:
Երբ իշխանական կոալիցիան քննարկում էր շարունակել երկխոսությունը, թե՝ ոչ, նրանք նշեցին, որ պետք է հասկանան, թե ինչու է ընդդիմությունը դադարեցրել և ինչու է ցանկանում վերսկսել այն: Հետևաբար Մելիքյանին հարցրեցինք, թե հասկացե՞լ են՝ որն էր երկխոսությունը վերսկսելու պատճառը:
«Իրականում երկխոսությունը դադարեցնելու համար որևէ պատճառ չի եղել, և Տիգրան Առաքելյանի՝ ներկայացված պատճառը առիթ էր, հետևաբար կարծում եմ՝ ընդդիմությունը երկար մտածելուց հետո համոզվեց դրա ճշմարտացիության մեջ: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ երկխոսությունը վաղ թե ուշ կշարունակվի»,- պատասխանեց Գագիկ Մելիքյանը:










































