Դաղստանյան ավիաուղիներին պատկանող Tu-154 ինքնաթիռն այսօր հարկադրված վայրէջք է կատարել: Արդյունքում զոհվել են երկու, վիրավորվել` տասնյակ ուղևորներ:
Ինչպես հայտնում է Reuters-ը, հղում անելով Interfax-ին, ինքնաթիռը, թռիչք կատարելով Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից, հարկադրված վայրէջք է կատարել Դոմոդեդովոյում այն բանից հետո, երբ բոլոր երեք շարժիչները վթարվել են: Այս մասին տեղեկացրել է Մոսկվայի տրանսպորտի տարածքային քննչական վարչության մամուլի խոսնակ Տատյանա Մորոզովան:
Դեպքի վայր են ժամանել քսանից ավելի շտապօգնության մեքենա: