The Telegraph թերթի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով Բահրեյնում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել է, որ պետքարտուղարի պաշտոնը նրա վերջին պետական պաշտոնն է: «Ես կարծում եմ, որ իմ աշխատանքը պետքարտուղարի պաշտոնում կդառնա իմ վերջին պետական պաշտոնը, և դրանից հետո, հավանաբար, ես կզբաղվեմ փաստաբանական գործունեությամբ, մասնավորապես` կանանց և երեխաների պաշտպանությամբ: Նայեք, թե ինչ է կատարվում կանանց հետ աշխարհի տարբեր ծայրերում, դա ողբերգական է և ահավոր», հայտարարել է Քլինթոնը:
Այսպիսով նա պաշտոնապես հայտարարել է, որ չի մասնակցի 2012թ. նախագահական ընտրություններին: «Նայեք յուրաքանչյուր նախագահի: Այն բանից հետո, երբ նրանք ստանձնում են այդ պաշտոնը, նրանց մազերը սպիտակում են, քանի որ դա շատ դժվար աշխատանք է»:
Հիլարի Քլինթոնը մասնագիտությամբ իրավաբան է: Բացի այդ, 2001թ., երբ Բիլ Քլինթոնը հեռացավ իր պաշտոնից, Հիլարին ստեղծել է աղքատության դեմ պայքարի մեծ հիմնադրամ: