Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քանի դեռ Արևմուտքը պնդում է, թե Իսրայելը և նրա հարևան երկրները գտնվում են իրանյան միջուկային զենքի վտանգի ներքո, հենց Իսրայելն է հանդիսանում այդ վտանգը Մերձավոր Արևելքի համար, որովհետև հենց ինքն ունի միջուկային զենք: Վարչապետն այս հայտարարությունն արել է Time ամսագրին տված իր հարցազրույցում:
Էրդողանը հերքել է, որ ՆԱՏՕ-ի հակաօդային համակարգերի տեղադրումը Թուրքիայի տարածքում ուղղված է Իրանի դեմ: Ըստ վարչապետի՝ հակաօդային համակարգերի տեղադրումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի հանդեպ ունեցած պարտավորությունների համաձայն, իսկ ինչ վերաբերում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, ապա նա ոչ մի կապ չունի այդ ամենի հետ:










































