Բոլորն են հիշում ռուսական «Առաջին ալիքով» ամեն առավոտ տարօրինակ բուժական մեթոդներով հանդես եկող Գենադի Մալախովի մասին: Նրա հաղորդումը փակվեց, փոխարենը եկավ ձանձրացնող Եկատերինա Մալիշևան:
Բայց Մալախովը ճանապարհներ է փնտրում վերադառնալու համար:
56-ամյա հեռուստահաղորդավարը նկարում է ֆիլմ մեղրի, խոտերի և իր սիրելի միզաբուժության մասին:
Ինչպես փոխանցում է նրա ծրագրի անդամներից մեկը, Մալախովը սկզբից որոշել է նկարահանել ֆիլմ քարերի բուժիչ հատկության մասին, հետո առաջ են եկել մի շարք նոր գաղափարներ:
Մալախովը Ռոստովի մարզից արդեն վերադարձել է Մոսկվա և բանակցություններ է վարում մի շարք ընկերությունների հետ: