Հունաստանն ի վիճակի է իր ֆինանսական պարտականություններն իրականացնել մինչև նոյեմբերի կեսերը: Այս մասին, РИА Новости գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը:
«Մինչև նոյեմբերի կեսերը, ակնհայտ է, խնդիրներ չկան, և մենք կարող ենք իրականացնել բյուջետային ծրագիրը»,- ասել է Վենիզելոսը Աթենքում տեղի ունեցած մամուլի ասուլիսին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունաստանին 6 մլրդ եվրո օգնություն հատկացնելու որոշումը չի ընդունվել:
Հոկտեմբերի 13-ին Եվրախումբը, որը միավորում է եվրագոտու երկրների ֆինանսների նախարարներին, կքննի Հունաստանի կողմից տնտեսական ծրագրերի իրականացման շուրջ ԵՄ, ԱՄՀ և ԵԿԲ զեկույցը:











































