ԱՄՆ հետախուզությունների դաշնայինբյուրոն հորդորել է ծնողներին չգնել բարբի տիկնիկներ, որոնց մեջ կա թաքնված տեսախցիկ: Հատուկ ծառայությունները զգուշացնում են, որ դա կարող է «պոռնոինդուստրիայի» աշխատանքի մի մասը հանդիսանալ:
Բանն այն է, որ այդ տիկնիկների մեջ ներդրված է թաքնված տեսախցիկ, և ընկերության ներկայացուցիչներն այն գովազդելիս և վաճառելիս երեխաներին խորհուրդ են տալիս նկարահանել իրենց առօրյան, ֆիլմ նկարել իրենց մասին, տեղադրել այն ինտերնետում, կիսվել ընկերների հետ: Ընկերության ներկայացուցիչները նույնիսկ առաջարկել են անցկացնել մրցույթ` նկարահանված լավագույն ֆիլմի հեղինակին խոստանալով մրցանակներ:
Նոր Բարբի տիկնիկները հայտնվել են վաճառքում այս տարվա ամռանը: Տիկնիկի պարանոցին կա շղթա, որի մեջ էլ ներդրված է փոքր տեսախցիկը: