Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության` քիչ առաջ ավարտված 1/8 եզրափակիչ մենամարտում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը հաղթանակ տոնեց մեքսիկացի Խուան Անտոնիո Մերկադո Կանտեռոյի նկատմամբ: Բոլոր երեք ռաունդներում առավելություն ուներ մեր փորձառու բռնցքամարտիկը` 9:4, 6:3, 6:3: Սրանով նա նաև նվաճեց Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր:
Այսպիսով, ընդհանուր առմամբ չափազանց անհաջող ընթացող աշխարհի առաջնությանը մեր միակ լուսավոր կետը շարունակում է մնալ Անդրանիկ Հակոբյանը, ով պայքարը կշարունակի 1/4 եզրափակչում: Հիշեցնենք, որ մինչ այս իրենց ելույթները արդեն իսկ անփառունակ կերպով ավարտել են Հայաստանի բոլոր ներկայացուցիչները, որոնք մրցապայքարը թողել են առաջին իսկ մենամարտից հետո: Բացառություն է կազմել միայն նախորդ օլիմպիադայի երրորդ մրցանակակիր Հրաչիկ Ջավախյանը, ով կարողացավ հաղթահարել մեկ
փուլ, որից հետո նույնպես պարտվեց: