ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է, որ 2022թ. Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը հնարավոր է անցկացվի հունվար-փետրվար ամիսներին: «Ամռան ամիսներին այդ երկրում ջերմաստիճանը հասնում է մինչև +50°C-ի, նման եղանակային պայմաններում անհնար է կազմակերպել առաջնությունը, իսկ հունվար-փետրվար ամիսներին իդեալական ֆուտբոլային եղանակ է` +25°C: Այդ պատճառով հնարավոր է` անհրաժեշտ լինի փոփոխել եվրոպական առաջատար առաջնությունների 2021/22 մրցաշրջանի ժամանակացույցերը»,-ասաց Բեկենբաուերը: