Երկուշաբթի` դեկտեմբերի 6-ին կսկսվի Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի օրակարգում է Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների նախագիծը: Այդ օրինագծով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ,ինչը լրջորեն կվտանգի հայոց լեզուն և անկախ պետականությունը:
«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն այդ
կապակցությամբ կազմակերպում է բողոքի ցույց, որը կկայանա Ազգային ժողովի
Բաղրամյան փողոցի մուտքի մոտ, ժամը 17:00-ին: Ձեր մասնակցությունն անչափ
կարեւոր է: Միացե՛ք բողոքի ցույցին, հրավիրե՛ք ձեր շրջապատի բոլոր մտահոգված
անձանց, տարածե՛ք այս կոչը:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ:
հեռ. 374 (0)99 24 44 92, 374 (0)91 20 82 69
http://www.facebook.com/event.php?eid=179723268720362