Ինդոնեզիայի իշխանությունները զբոսաշրջիկներին և ձկնորսական նավերին զգուշացնում են 2 կմ-ից ավելի չմոտենալ Անակ Կրակատաու հրաբխային կղզուն, քանի որ այստեղ մեծացել է ժայթքման վտանգը:
Հրաբուխը գտնվում է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից 130 կմ արևմուտք: 1883 թ. Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ:
Այժմ Անակ Կրակատաու կղզին գտնվում է ծովի մակարդակից 400 մետր բարձրության վրա, ընդ որում նրա բարձրությունը տարեցտարի ավելանում է միջինը 5 մետրով:










































