ՌԴ նախագահ Դիմտրի Մեդվեդևը, վարչապետ Վլադիմիր Պուտինը, Իտալիայի վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնին երեկ Սոչիում ուսումնասիրել են ռուսական նոր Sukhoi Superjet 100 օդանավավը: Բեռլուսկոնին զբաղեցրել է կապիտանի տեղը, Մեդվեդևը` երկրորդ օդաչուի, իսկ Պուտինը` մեխանիկի: Երկրների ղեկավարներն ուսումնասիրել են նոր օդանավը, ծանոթացել նրա փորձարկման հաջողություններին:
Մինչ այդ Մեդվեդևը, Պուտինը և Բեռլուսկոնին մասնակցել են պաշտոնական ճաշի, որը կայացել է Ռուսաստան-Իտալիա միջպետական խորհրդակցոթւյունների շրջանակում:
Օդանավը ուսումնասիրելուց հետո Իտալիայի վարչապետը մեկնել Իտալիա, իսկ Մեդվեդևն ու Պուտինը մեքենայով տեղափոխվել են Սոչիում ՌԴ նախագահի նստավայր: Ղեկին եղել է Մեդվեդևը: