Tuesday, 09 06 2026
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում

«Արևելյան գործընկերությունը» ՌԴ-ին հետխորհրդային տարածքից դուրս մղելու ԵՄ ծրագիրն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը:

– Օրերս Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդարանի նիստում «Արևելյան գործընկերության» վերաբերյալ քննարկումների ժամանակ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը բխում է նաև ԵՄ շահերից, քանի որ այն ուժեղացնում է վերջինիս անվտանգությունն ու բարգավաճումը։ Նա նաև շեշտել էր, որ ԵՄ-ն ակնկալում է, որ տարածաշրջանում ԵՄ արևելյան գործընկերները կանեն հնարավոր ամեն բան՝ առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում աճ գրանցելու համար։ Պարո՛ն Միխեև, «Արևելյան գործընկերության» ծրագրի նման ակտիվությունը չի՞ սպառնում արդյոք Ռուսաստանի դերի և ազդեցության նվազմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

– «Արևելյան գործընկերությունը» Եվրամիության ծրագիրն է՝ Ռուսաստանին հետխորհրդային տարածքից դուրս մղելու համար: Այն մտածված է այն նպատակով, որ նվազեցվի Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը հետխորհրդային տարածքում և դա ոչ միայն Հարավային Կովկասին է վերաբերում, այլ նաև Ուկրաինային, Բոլառուսին, Մոլդովային: Դա այդպես է, և դա չի էլ թաքցվում, և «Արևելյան գործընկերությունը» այլ իրական նպատակներ չի հետապնդում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սա մի ծրագիր է, որին ակտիվորեն աջակցում է Լեհաստանը՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, այսինքն ԱՄՆ-ը՝ Լեհաստանի աջակցությամբ և ԵՄ-ի միջոցով, իրականացնում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի դերի նվազեցման քաղաքականություն:

– Իսկ, Ձեր կարծիքով, «Արևելյան գործընկերությունը» կարո՞ղ է իրականացնել իր առջև դրված նպատակները, մասնավորապես՝ հակամարտությունների կարգավորման առումով:

– Եվրամիության աջակցությամբ դեռևս որևէ հակամարտություն, որտեղ էլ որ այն լինի, խաղաղ ճանապարհով չի լուծվել, իսկ «Արևելյան գործընկերությունն» ընդհանրապես նման փորձ չունի: Եվրոպան թույլ է տվել Հարավսլավիայի պատերազմը, Հարավսլավիայի հակամարտության կարգավորմանը մասնակցելու նրա փորձը հանգեցրեց մասշտաբային պատերազմի և այդ մեծ երկրի մասնատմանը: Այսքանից հետո մեծ հարց է, թե ինչպիսի մոտեցում է դրսևորելու ԵՄ-ն՝ հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների առումով: Հետխորհրդային երկրները ԵՄ-ին ինտեգրելու ձգտումը ևս միֆ է, և նպատակ է հետապնդում այդ երկրներին կարճ թոկով անընդհատ իր մոտ պահել:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորմանը աջակցելուն, ապա պետք է նշել, որ ԵՄ-ն այսօր չունի այդ հակամարտությունները կարգավորելու որևէ հնարավորություն, եթե նման հնարավարություն վերջինս ունենար, ապա վաղուց արդեն դա կաներ: Եվրոպան մասնակցում է Մինսկի խմբի աշխատանքներին և այդ շրջանակներում դեռևս ոչ մի հաջողություն չի գրանցել, այնպես որ մտածել, որ «Արևելյան գործընկերության» միջոցով հնարավոր կլինի լուծել այդ հակամարտությունը, իրատեսական չէ: Եվրամիությունն այսօր մեծաթիվ ներքին խնդիրներ ունի` ԵՄ անդամ շատ երկրներում դեֆոլտ է, լուրջ խնդիրներ կան եվրագոտու հետ կապված, այնպես որ այսօր խոսել այն մասին, որ ԵՄ-ն պատրաստ է ինտեգրել նոր երկրներ իր շարքերը, այն էլ ԵՄ-ից այնքան հեռացված երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, իմաստ չունի: Իհարկե, կարելի է երևակայել այդ թեմայի շուրջ, բայց այդ մասին լուրջ խոսելն ավելորդ է:

– «Արևելյան գործընկերության» միջոցով ԵՄ-ն մեր տարածաշրջանի երկրներին բավական ֆինանսական աջակցություն է տրամադրում, Ձեր կարծիքով, դա չի՞ կարող նվազեցնել Ռուսաստանի նկատմամբ հետաքրքրությունը:

– Անկեղծ ասած՝ այդ աջակցությունը դեռևս բավական համեստ է, և մեղմ ասած՝ դրանք այդքան էլ շահագրգռող չեն: Ավելին՝ «Արևելյան գործընկերության» վերջին գագաթնաժողովն առանձնացավ մի շարք սկանդալներով` գագաթնաժողովին չներկայացան բավականին կարևոր երկրների նախագահները, բելառուսական պատվիրակության հետ խնդիրներ առաջացան, ուկրաինական պատվիրակությանն իր ներքաղաքական խնդիրների պատճառով ենթարկեցին խիստ քննադատության, ինչն էլ վկայում է այն մասին, որ «Արևելյան գործընկերությունը» պատրաստվում է միջամտել ծրագրի մասնակից երկրների ներքին հարցերին:

– Այդուամենայնիվ, ակնհայտ է, որ ԵՄ-ն ինչ-որ բան առաջարկում է հատխորհրդային տարածքի երկրներին, իսկ ի՞նչ կարող է առաջարկել Ռուսաստանը, որպեսզի պահպանի իր ազդեցությունն այդ տարածքում:

– Ռուսաստանը չի պատրաստվում որևէ բան առաջարկել, մենք ամեն գնով այդ երկրները պահպանելու ծրագիր չունենք: Եթե այդ երկրներն ընտրում են ԱՄՆ-ն կամ Եվրոպան, շատ բարի, թող աշխատեն նրանց հետ: Ամեն դեպքում՝ Ռուսաստանը բավականին գրավիչ է «Արևելյան գործընկերության» անդամ բոլոր երկրների համար, և դա է վկայում միլիոնավոր էմիգրանտների առկայությունը, որոնք Ռուսաստանում փող են աշխատում և ուղարկում իրենց հայրենիք: Ինչ վերաբերում է համատեղ ծրագրերին, ապա մենք ունենք Սահմանային միության ծրագիր, որը թույլ է տալիս այդ երկրներին դուրս գալ արտաքին շուկա: Եթե դա հետաքրքիր չէ, ապա, քավ լիցի, բայց «Արևելյան գործընկերության» անդամ երկրները պետք մտածեն մի քանի տարի առաջ և սեփական ուղեղով, քանզի հաճախ արևմտյան գերտերությունների մուտքն այս կամ այն տարածաշրջան ավարտվել է պատերազմով այդ տարածաշրջաններում: Երկրներըը, որոնք ներքաշվում են գերտերությունների ծրագրերի մեջ, հաճախ դառնում են մարտի դաշտ, իսկ իրենց քաղաքացիները` թնդանոթի միս: Օրինակ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը Միացյալ Նահանգներին հետաքրքրում է Իրանի խնդրի առումով, և ցանկություն կա այս տարածաշրջանը դարձնել հարթակ՝ Իրանի վրա հարձակվելու համար: Այնպես որ, եթե նման ճակատագիրը հետաքրքրում է հետխորհրդային տարածքի երկրներին, ապա թող ընտրեն այդ ճակատագիրը, Ռուսաստանը չի պատրաստվում հուսահատված պայքարել և համոզել նրանց, որ չմասնակցեն «Արևելյան գործընկերության» ծրագրին:

– Առաջիկա օրերին տարածաշրջանային այցով Երևան և Բաքու է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, և ակնհայտ է, որ քննարկվելու է ԼՂ կարգավորման գործընթացը: Ձեր կարծիքով՝ Ֆրանսիան այս հարցում կարո՞ղ է առաջին ջութակ դառնալու հայտ ներկայացնել՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ-ի և մասնավորապես Ռուսաստանի անարդյունավետ գործունեությունն այդ ուղղությամբ:

– Կարծում եմ՝ Ֆրանսիան կարող է ակտիվանալ, բայց նա ԼՂ հակամարտությունը կարգավորելու առումով որևէ շանս չունի, որովհետև Արցախի շուրջ կոնֆլիկտն առկա է այն պատճառով, որ հայերի և ադրբեջանցիների դիրքորոշումները համատեղելի չեն: Ուզում է այս հարցը կարգավորի Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան, թե՝ անգամ Նիգերիան, միևնույն է, լուծում չի լինի, քանզի այս խնդիրը բացարձակ փակուղի է, որովհետև հայերն այդ հողն իրենցն են համարում, ադրբեջանցիները` իրենցը: Ով էլ որ գա տարածաշրջան` Նիկոլա Սարկոզին, Օբաման, թե անձամբ ինքը` Աստվածը, չեն կարող որևէ բան փոխել այս իրավիճակում: Քանի դեռ կողմերի դիրքորոշումները համատեղելի չեն, ոչ մի միջնորդ չի կարող որևէ բան փոխել: Այնպես որ սկզբունքորեն Ռուսաստանն իր առաջնային դերը կարող է զիջել ցանկացած մեկին:

– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանում, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայտարարել էր, որ կողմերից յուրաքանչյուրի կողմից հակաօրինական ուժի կիրառման պարագայում ՌԴ-ն պատրաստ է ձեռնարկել բոլոր միջոցները` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Ինչո՞ւ է միայն Ռուսաստանն անում նման հայտարարություն, և ոչ թե խնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը:

– Ռուսաստանի համար կարևոր է, որ այս տարածաշրջանում պատերազմ չլինի, որովհետև Ռուսաստանը գտնվում է այս տարածաշրջանում, իսկ մյուսների համար դա կարևոր չէ, մյուսների համար դա խաղ է: Եթե այս տարածաշրջանում պատերազմ սկսվի, ապա այն մեծ խնդիր չի առաջացնի ամերիկացիների և եվրոպացիների համար: Նրանք կխաղան իրենց խաղը և վերջ, և միայն Ռուսաստանի համար դա խնդիրներ կառաջացնի, որովհետև այնտեղ գտնվում են մեր հարավային սահմանները: Այդ է պատճառը, որ հենց Ռուսաստանն է նման հայտարարություններ անում:

– Պարո՛ն Միխեև, արդյո՞ք Ռուսաստանը ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու ցանկություն չունի:

– Ռուսաստանի ինչին է պետք այդ տարածաշրջանում խաղաղապահների տեղակայումը, առանց այն էլ մեր գումարները չեն բավականացնում այլ նախագծերի համար, ուր մնաց թե գումարներ ծախսենք խաղաղապահների տեղակայման համար: Կովկասում մեր ունեցած խնդիրները մեզ բավական են, Ռուսաստանը չի մասնակցելու նման գործընթացներում պատերազմական գործողություններին, չի մասնակցելու որևէ մեկի կողմից, ավելին` Ռուսաստանի հասարակությունը չի ընդունի այդ մասնակցությունը: Ինչ է՝ քի՞չ են մեր տված զոհերը Կովկասում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում