«Հատիս»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ակումբի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ակումբի ղեկավարության կողմից ընդունվել է։
Մարզիչն իր հրաժարականը պայմանավորել է ակումբի` Եվրագավաթի խաղարկությունում ունեցած անհաջող ելույթներով։
«Հատիս» բասկետբոլային ակումբը շնորհակալություն հայտնեց Գիա Ղազանչյանին կատարած մեծ ծավալի աշխատանքի կապակցությամբ և ցանկացավ հետագա հաջողություններ մարզչական կարիերայում։
Ղազանչյանի գլխավորությամբ «Հատիսը» 2009թ. իր նորամուտը նշեց միջազգային ասպարեզում՝ հիանալի ելույթ ունենալով Եվրագավաթի 2009/10 թթ. խաղարկությունում։
«Հատիս»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Խաչատրյանը, ով մինչ այս հանդիսանում էր Գիա Ղազանչյանի օգնականը