Տեխասի բնակիչ Մայքլ Մորթոնը իր կողմից չկատարված սպանության համար հատուցել է 25 տարվա ազատազրկմամբ: Նրա ազատման մասին որոշումը դատարանը կայացրել է այսօր: Մորթոնն իր կնոջ սպանության համար դատապարտվել էր 1986 թ. և ենթարկվել ցմահ ազատազրկման: Նրա դեմ առաջադրվել էին կողմնակի ապացույցներ:
Հանցագործության նոր հանգամանքները պարզվել են միայն հիմա, երբ ԴՆԹ փորձաքննությունն ապացուցեց, որ սպանվածի գլխաշորի վրա հայտնաբերվել են ոչ միայն սպանված կնոջ, այլ նաև այն ժամանակ Կալիֆոռնիայում հայտնի մարդասպանի արյան հետքերը: Կարևոր ապացույցները թաքցնելու մեջ Georgia Innocent Project կազմակերպությունն արդեն մեղադրել է 25 տարի առաջ դատաբժշկական փորձաքննություն անցկացրած մասնագետին: