Ավստրալիայում իգական սեռի 15-65 տարեկան 357 ներկայացուցիչ, որոնք բիկինիներ հագած են եղել, անցկացրել են շքերթ` սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ։ Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նախորդը գրանցվել էր Կայմանյան կղզիներում, որին մասնակցել էր 331 կին:
Նախապես միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել էր 361 մասնակից, սակայն հետո նրանցից 4 որակազրկվել էին` շորտեր և ամբողջական լողազգեստներ կրելու համար: Շքերթն 1.6 կմ անցել է Surfers Paradise ափի երկայնքով, որտեղ հավաքվել էին բազմաթիվ մարդիկ` դիտելու այս միջոցառումը:










































