Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Կուրսից տատանվածները

Կառավարությունը նախօրեին հավանություն է տվել ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններ կատարելու մասին արձանագրային որոշման նախագծին: Կատարված փոփոխությունների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ:
Ըստ նրա` ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում այդ հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ներկայացված են եղել 612 առաջարկություններ, որոնցից ընդունվել է 212-ը (34.4%-ը): «Բոլոր առաջարկությունները չէ, որ վերաբերել են լրացուցիչ գումարների հատկացմանը, շատ առաջարկություններ պարզաբանման, հարցադրումների բնույթ ունեին, որոշներն էլ` վերաբաշխում էին ենթադրում: Բոլոր 616 առաջարկություններով նախատեսված լրացուցիչ ծախսերի ծավալը, եթե հաշվի չառնվեն նաև կրկնությունները, կազմում են 26.8 մլրդ դրամ: Այս 26.8 մլրդ դրամի ծախսերի հիմնական մասը վերաբերել է սոցիալ-մշակութային ոլորտին` 20.7 մլրդ դրամ, որից կրթությանը` 8.6 մլրդ դրամ, սոցիալական ապահովությանը` 10 մլրդ, մշակույթին` 0.7 մլրդ, առողջապահությանը` 0.7 մլրդ և գիտությանը` 0.8 մլրդ դրամ: Մնացածից 4.4 մլրդ դրամ տնտեսության ճյուղերում է առաջարկվել, այդ թվում` ջրային տնտեսության ոլորտում 0.5 մլրդ, տրանսպորտի և ճանապարհային տնտեսությունում` 1.1 մլրդ, գյուղատնտեսությունում` 2.6 մլրդ, բնակարանային տնտեսությունում` 100 մլն դրամ և մյուս ճյուղերում` ևս 100 մլն դրամ: Մյուս 1.7 մլրդ դրամն էլ վերաբերել է այլ ոլորտներին:
Կառավարությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունած 212 առաջարկություններից բացի, 71 առաջարկության վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ է տվել, իսկ 113 առաջարկություններ հնարավոր է համարել քննարկել առաջիկա տարիներին բյուջետային գործընթացի շրջանակներում: Այսինքն` ընդհանրապես հաշվի չեն առնվել 220 առաջարկություններ», – նշեց Պ.Սաֆարյանը: Ինչ վերաբերում է մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներին, ապա ըստ փոխնախարարի` դրանք ոչ մի փոփոխության չեն ենթարկվել: Դրանք են` Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անվանական արժեքը, դրա աճի կանխատեսումը, ՀՆԱ-ի դեֆլյատորն ու բյուջեի դեֆիցիտը` ինչպես բացարձակ առումով (մնացել է 148.6 մլրդ դրամ), այնպես էլ ՀՆԱ-ի նկատմամբ (3.95%):
Բյուջեի հարկային եկամուտները ու տուրքերը ևս որևէ փոփոխության չեն ենթարկվել, սակայն եկամուտները ավելացել են մոտ 2.5 մլրդ դրամով` պայմանավորված փոխարժեքային տարբերություններով: Այսպես` օրենսդրությամբ նախատեսված է, որ կառավարությունը յուրաքանչյուր անգամ բյուջեն ներկայացնելիս հաշվարկների հիմքում պետք է ընդունի նախորդ ամսվա 1-ի դրությամբ ձևավորված դրամի փոխարժեքի միջին կուրսը: «Երբ մենք առաջին անգամ ներկայացրեցինք բյուջեն ԱԺ, դոլարի կուրսը 363 էր, եվրոն` 464: Նոյեմբերի 1-ին, դոլարի միջին կուրսը կազմել է 357 դրամ, իսկ եվրոյինը` 499 դրամ», – նշեց Պ.Սաֆարյանը: Եվ քանի որ կառավարությունը 2011-ի համար գրանտներ ստանալու է հիմնականում եվրոյով, իսկ եվրոն դրամի նկատմամբ արժևորվել է, ապա այդ վերահաշվարկի արդյունքում բյուջեի ավելացած եկամուտները (մոտ 2.5 մլրդ դրամ) պայմանավորվել են հենց այս հանգամանքով: Արդյունքում ճիշտ այդքան էլ ավելացվել են բյուջեի ընդհանուր ծախսերը` Նախկին տարբերակի 998.6 մլրդ դրամի փոխարեն կազմելով 1.1 տրլն դրամ: Մյուս կողմից` քանի որ դոլարը դրամի նկատմամբ արժեզրկվել է, արտաքին աղբյուրներից վարկերի սպասարկման ծախսերը կրճատվել են 1.8 մլրդ-ով: Փոխարժեքի տատանումների հետ կապված որոշ աննշան վերագնահատումներ էլ եղել են միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության անդամավճարների հետ կապված: Ինչ վերաբերում է նրան, թե ընդունված առաջարկություններով ի՞նչ գումարային փոփոխություններ են կատարվել բյուջեում և այս լրացուցիչ գումարները (փոխարժեքի վերահաշվարկի արդյունքում) ո՞ւր են ուղղվել, ապա Պ.Սաֆարյանը նշեց, որ ծախսերի ավելացում կատարվել է հիմնականում պաշտպանության ոլորտում` մոտ 5.6 մլրդ դրամով: «Պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացումը կատարվել է նախագահի հանձնարարականի հիման վրա, եղել է ՀՀԿ առաջարկը, և ես` որպես քաղաքացի, լրիվ կիսում եմ այդ կարծիքը, որովհետև մեր պաշտպանության ոլորտում նույնիսկ աշխատավարձի բարձրացում էլ նախատեսված չէր: Այս 5.5 մլրդը հնարավորություն կտա, որ 10%-ով աշխատավարձը բարձրացվի», – նշեց Պ.Սաֆարյանը: Մյուս էական փոփոխությունը վերաբերում է կրթության ոլորտին: Բայց այս դեպքում ծախսերը ոչ թե ավելացվել են, այլ վերաբաշխում է կատարվել` մոտ 1.9 մլրդ դրամի չափով` ընդունված առաջարկների հիման վրա: «Ընդունված մյուս առաջարկությունները ևս կատարվել են հիմնականում վերաբաշխումների հաշվին: Օրինակ` ոռոգման համակարգում լրացուցիչ օրենսդրական փոփոխություններով 500 մլն դրամ պակասել է, և այդ գումարը օգտագործվել է այլ առաջարկություններում: Կամ` կառավարությունը որոշում ընդունեց, որ ատեստավորում անցնող միջին որակավորում ունեցող ուսուցիչներին տրամադրվելու է հավելավճար: Շուրջ 716 մլն դրամ էլ նախատեսվեց սրա համար, բայց կրթությանը հատկացված այլ գումարների հաշվին», – նշեց Պ.Սաֆարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում