ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Վաշինգտոնում հանդիպել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հետ։
Հանդիպման ժամանակ Բայդենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության գործընթացին և հուսով է, որ տվյալ խնդրի շուրջ Ռուսաստանի և Վրաստանի միջև շարունակվող բանակցությունները հաջող ավարտ կունենան։ Բայդենն ընդգծել է, որ Ռուսաստանը լուրջ առաջընթաց է գրանցել ԱՀԿ-ին անդամակցելու ճանապարհին։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների ամրագրման հարցը։
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ին անդամակցության վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը ընթանալու է հոկտեմբերի 7-8-ը Շվեյցարիայում։