Tuesday, 23 04 2024
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

Նաիրյան դալար «Վիկիլիկս»

Անցնող շաբաթվա ընթացքում աշխարհը ցնցել էր ամերիկյան հայտնի WikiLeaks-ը, որը հրապարակեց ամերիկյան դիվանագիտության փակ գրագրությունը, ու աշխարհում բոլոր առաջնորդներն ու պետությունները ականատես դարձան միմյանց մասին իրենց իսկ անկեղծ կարծիքին: Դիվանագիտական մեծ աղմուկ հանած այդ իրադարձությունը, որ շարունակվում է առայսօր և կշարունակվի դեռ երկար, քանի որ խոսքը 250 հազար էջի մասին է, այդուհանդերձ բավական հետաքրքիր դարձրեց համաշխարհային անցուդարձը: Այդ տեսանկյունից, թերևս, վատ չէր լինի, որ մի տեղական նշանակության «վիկիլիքս» էլ Հայաստանում կատարվեր և պարզ դառնար, թե ինչ են մտածում Հայաստանյան սուբյեկտները միմյանց մասին: Դա հատկապես հետաքրքիր կլիներ իշխանության մասով, երբ, ասենք, հրապարակվեին նամակներ, որտեղ, օրինակ, Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնում Սերժ Սարգսյանի մասին, կամ Հովիկ Աբրահամյանը` Տիգրան Սարգսյանի, կամ Սերժ Սարգսյանը` Ռոբերտ Քոչարյանի, և այդպես շարունակ: Կասկած չկա, որ այդ ամենը պակաս հետաքրքիր չէր լինի, քան համաշխարհային «վիկիլիքսը»: Նման նամակագրության բացահայտումը կարող էր իսկական ամպրոպ լինել խաղաղ երկնքում, քանի որ բոլորի համար պարզ կդառնար, որ իրականում իրար հետ ուտող-խմող, հասարակության քվեն կեղծող, իշխանությունն ուզուրպացրած պաշտոնյաները, օլիգարխներն ու նրանց հարազատ-բարեկամները իրականում ուղղակի տանել չեն կարողանում միմյանց, և նրանց միավորող որևէ մարդկային բան պարզապես գոյություն չունի, այլ կապող օղակը միայն փողն է և իշխանությունը, որն էլ ձեռք է բերվում և պահպանվում է համատեղ հանցանքի միջոցով: Սակայն, մյուս կողմից, երևի թե նմանօրինակ արտահոսքերից զերծ մնալու համար էլ Հայաստանի իշխանավորները սեր չունեն գիր ու գրականության հանդեպ` լինի դա թղթային, թե համակարգչային տեսքով: Բայց երևի թե քիչ է մնացել սպասելու: Ամեն համապետական ընտրություն Հայաստանում վերածվում է յուրօրինակ «վիկիլիքսի», և իշխանության մեջ գտնվողները սկսում են իրար ինչ ասես ասել, մեղադրել երկրի ծանր վիճակի համար, պատասխանատու համարել աղքատության, տնտեսական և սոցիալական բարդ իրավիճակի, անիրավությունների և անօրինականության, կոռուպցիայի համար: Ընտրությունների ժամանակ Հայաստանի իշխանության մաս կազմող կամ իշխանությանը կից գործող քաղաքական ուժերից ամեն մեկը վերածվում է յուրօրինակ «վիկիլիքսի» և եթե դուրս չի թափում ամբողջը, ապա գոնե ճշմարտության զգալի մասը հանում է մեջտեղ: Բայց ընտրությունների հետ մեկտեղ ավարտվում է նաև վիկիլիքսացիան, և սկսվում է վերալիցքավորումը, մինչև հաջորդ «վիկիլիքս»: Այնպես որ, WikiLeaks-ը աշխարհին կարող է զարմացնել, իսկ մենք նման բաներ շատ ենք տեսել և դեռ կտեսնենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում