«Հրապարակ»-ը գրում է, որ Ալիկ Սարգսյանին սկսել են ակտիվորեն PR անել:
««Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը, որի ղեկավարներից Է Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամ Լևոն Երզնկյանը, ոստիկանապետին ճանաչել Է «Ամսվա մարդ»»,- գրում է թերթը և հավելում.
«Գտել են, որ Սարգսյանը սեպտեմբերին ամենաարդյունավետ աշխատանք ցուցադրած պետական գերատեսչության ղեկավարն է: Հավանաբար, նկատի ունեն վերջերս վնասազերծված բանդայի հետ կապված աշխատանքը»:











































