Րոպեներ առաջ Հայաստանի շախմատի հավաքականը Թուրքիայի Բուրդուր քաղաքում ընթացող պատանիների համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում 3-1 հաշվով պարտության մատնեց Սիրիայի հավաքականին և առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճեց օլիմպիական ոսկին: Մեր նորընծա չեմպիոններն են՝ Կարեն Հ. Գրիգորյան, Ռոբերտ Աղասարյան, Հովհաննես Գաբուզյան, Դավիթ Շահինյան, Տիգրան Ս. Պետրոսյան, Արսեն Եղիազարյան (մարզիչ):
Հայաստանը երկրորդ անգամ է նվաճում պատանիների համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: 1998 թվականին նույնպիսի տպավորիչ հաջողության հասել է մեր հավաքականը, որի կազմում հանդես էին գալիս ապագա հռչակավոր գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Վարուժան Հակոբյանը: