Այսօր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փոխտնօրեն Չժու Մինը հայտարարել է, որ Եվրոպան առաջընթաց է գրանցել սուվերեն պարտքային ճգնաժամի դեմ պայքարում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նա նշել է, որ, չնայած մեծ պարտքերի հետ կապված ռիսկերին և տարածաշրջանում տնտեսության աճի դանդաղեցմանը, այժմ իրադրությունն ավելի կայուն է, քան առաջ:
Չժուն չի մեկնաբանել Հունաստանին տրամադրվող հաջորդ օգնության հետ կապված հարցերը, սակայն նշել է, որ սպասում է պարտքային ճգնաժամը հաղթահարելուն օգնող բոլոր կողմերի որոշմանը: