Tuesday, 09 06 2026
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք

96-ին երբ ամբոխը ներխուժեց ԱԺ, Սերժիկը մոտեցավ ինձ, ասեց՝ շեֆ, պետք է կրակել (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանի բացօթյա ասուլիսը հոկտեմբերի 3-ի երեկոյան:

– 2008թ. Մարտի 1-ը շատերը համեմատում են 96 թ. սեպտեմբերի 26-ի դեպքերի հետ:

– Համեմատությունը տեղին է ընդամենը մեկ պարագայում, որ տեղի են ունեցել ընտրությունների արդյունքների հետ կապված բողոքի ցույցեր,
Մարտի 1-ին տեղի ունեցածը աննախադեպ է, այդպիսի բռնություն ժողովրդի նկատմամբ 20 տարվա մեջ չի եղել, փաստ, որն արձանագրված է ամերիկյան դիվանագետների զեկուցագրերում:
96-ի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանն այստեղ հանրահավաք է կազմակերպել, հետո տեղափոխել ԱԺ դիմաց, հայտարարել, որ մտնում է ԱԺ բանակցելու ԿԸՀ նախագահի հետ, եթե 20 րոպե հետո չգամ՝ բոլորդ եկեք իմ հետևից:

20 րոպեից ժողովուրդը սկսեց բարձրանալ ճաղերի վրա և այդ օրվա անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրված էր Սերժիկ Սարգսյանի վրա՝ որպես ԱԱԾ նախագահ, ո՛չ Վանո Սիրադեղյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանը այս հարցում որևէ լիազորություն չունեին և ենթարկվում էին նրան:

Երբ ներխուժեցին ԱԺ, Սերժիկը մոտեցավ ինձ, ասեց՝ շեֆ, պետք է կրակել, ասեցի՝ ոչ մի դեպքում, սպասեք, բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողները առևանգել և Լինչի դատաստանին են ենթարկել ԱԺ նախագահին և փոխնախագահին, ես մտածեցի ու ասացի՝ կրակել միայն օդ, և մի քանի րոպե օդ կրակելուց հետո ժողովուրդը ցրվեց: Այդ օրը որևէ մարդ վնասվածք չի ստացել, չկա այդպիսի փաստ, գոյություն չունի: Իսկ Մարտի 1-ին կա 10 սպանված, հարյուրավոր վիրավորներ, և հիմա եկեք այս իրադարձություններն իրար հետ համեմատեք: Ովքեր համեմատում են, նրանք այս մարդասպանների փաստաբաններն են:

– Ճի՞շտ է, որ Դուք տեղյակ չեք եղել Շուշիի ազատագրումից:

– Եթե Ձեզ թվում է, որ ինձնից պետական գաղտնիք կկորզեք, բացառված է: Ես Ղարաբաղի մասին ոչ մի պետական գաղտնիք չեմ հայտնի, մինչև այդ հարցը վերջնականապես չլուծվի: Ես գիշեր-ցերեկ դրանց նման կուրծք ծեծողը չեմ, որ Ղարաբաղն եմ ազատագրել: Թող ասեն, թե ես տեղյակ չեմ եղել Շուշիի գրավումից, Քելբաջարի, Լաչինի ազատագրումից, թող ասեն: Դա չէ կարևորը: Ինձ համար կարևորն այն է, որ Շուշին ազատագրված է: Հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը որբ է` ով ուզում է այդ հաղթանակին թող տեր կանգնի:

– Պարոն Տեր-Պետրոսյան, Ձեր ժամանակ էլ են եղել քաղբանտարկյալներ՝ հանձինս Դաշնակցության: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

-Այս հարցին ես շատ եմ պատասխանել, էլի կպատասխանեմ, բայց չկարծեք, որ այն փակվելու է: Դաշնակցական քաղբանտարկյաներ ասելով, նկատի ունեն «Դրոյի գործը» և «31-ի գործը»: Բացվել էր նարկոտիկի տեղափոխման գործ, մենք Ռուսաստանի անվտանգության ուժերի հետ համատեղ գործողությամբ բացահայտեցինք, որ այնտեղ գործում է մի հզոր տեռորիստական խումբ, հետո պարզվեց, որ նրանք դաշնակցականներ են: Եթե նրանք քաղբանտարկյալ էին, ապա ինչո՞ւ Դաշնակցությունը չազատեց նրանց՝ անգամ իր իշխանության օրոք:
Մի բան էլ ասեմ ու ավարտեմ` «Դրոյի գործը» բացահայտել է Դավիթ Շահնազարյանը, իսկ «31-ի գործը» բացահայտել և ամբողջ քննությունը վարել է ներքին գործերի նախարար Սերժիկ Սարգսյանը:

– Պարոն Նախագահ, Ձեր ելույթներից մեկում անդրադառնալով առկախված երկխոսությանը՝ նշել եք, որ ի սկզբանե Ձեզ համար հայտնի է եղել, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ այն չէր հանգեցնի ցանկալի արդյունքի և պետք է ժողովրդական ճնշում: Հաշվի առենլով այս հանգամանքը, ինչո՞ւ եք ուզում շարունակել երկխոսությունը, ո՞րն է երկխոսությունը վերսկսելու նպատակը:

– Սկսեմ վերջից` ի սկզբանե պարզ է` մենք էլ, իշխանությունն էլ գիտենք որ երկրում առկա խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով: Իհարկե, մենք ի սկզբանե գիտեինք, որ եթե մենք քաղաքական գործոն չլինեինք, ուժ չլինեինք, ոչ ոք մեզ հետ հաշվի չէր նստի: Եթե մեր թիկունքում ժողովրդի ճնշումը չլինի, որևէ մեկը մեզ հետ հաշվի չի նստի, մենք ուժ ենք ներկայացնում միայն ձեզանով առանց ձեզ մենք ոչինչ ենք:

– Ինչպե՞ս եք վերաբերվում Ջավախքի խնդրին:

– Ոչ քաղաքական բնույթ ունեցող խնդիրները պետք է լուծվեն ժամանակի ընթացքում: Վրաստանն այս պահին մեզնից շատ ավելի օրինական, կարգ ու կանոն ունեցող պետություն է, նույնիսկ Սաակաշվիլու վերջին գործողությունը եկեղեցիների ազատություն ապահովելու համար, շատ ազնիվ է, թեև դժվարություներ ունեցող իր ժողովրդի հետ: Բայց նա հաստատակամ է, և դա կթեթևացնի հայ ժողովրդի հոգսերը: Ավելի դժվար էր 90-ականներին, ճանապարհները փակ էին, բայց դա խտրականություն չէր, ամբողջ Վրաստանն էր ապրում ցրտի ու մթի մեջ, առևտուրը կանգնած էր, Ջավախքի առևտուրն էլ կաթ ու միս էր: Այդ ամբողջը փլվեց, ընկան ծանր վիճակի մեջ, բայց սա խտրականության արդյունք չէ: Մեր երկու երկրներում էլ մի քանի նախագահներ փոխվեցին, բայց այս հարցում բոլորն էլ ճիշտ էին գործել՝ թույլ չէին տվել, որ սոցիալական դժգոհությունները վերածվեն քաղաքական խնդրի: Վրաստանի և Հայաստանի միջև նրբազգացությունը պետք է լինի, որ երբեք տարաձայնություն չառաջանա:

– Ինչո՞ւ չեք խոսում Ձեր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած սխալների մասին, մասնավորապես՝ ատոմակայանի փակման մասին:

– Երեկ էլ եմ խոսել իմ իշխանության տարիներին վերագրվող ավանդների թալանի մասին և շեշտել, որ դա կատարվել է Գարբաչովի և Պավլովի կողմից:
Ինչ վերաբերում է ատոմակայանի փակմանը՝ ե՞րբ է փակվել ատոմակայանը, փակվել է 1989թ. հունվարին, դե հիմա հիշեք՝ այդ թվականին ես և «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամները որտե՞ղ էինք: Ինչպե՞ս եք պատկերացնում՝ մենք «Բուտիրկայում» կամ «Մատրոսկայի տիշինայում» նստած փակեինք ատոմակայանը:

Ատոմակայանը փակվել է ԽՍՀՄ ամենաբարձր ատյանների որոշմամբ, անձամբ Հայաստան է եկել Մինիստրների խորհրդի նախագահ Ռիժկովը, այն ժամանակվա Կենտկոմի առաջին քարտուղարը Սուրեն Հարությունյանը և Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահը Ֆադեյ Սարգսյանը որոշում են կայացրել փակել ատոմակայանը: Դա ասելով՝ ես չեմ ուզում մեղադրել այդ մարդկանց, ասել, որ սխալ է, կարծում եմ՝ 88-ի երկրաշարժից հետո ինչ կառավարություն էլ լիներ, չէր կարող չփակել ատոմակայանը: Երբ պարզվեց, որ ատոմակայանը գտնվում էր սեյսմակայուն գոտում, խելագար պետք է լինել ատոմակայանը չփակելու համար:

-Ինչպե՞ս եք վերաբերվում տնտեսության մոնոպոլ վիճակին:

– Հեծանիվ հորինելու կարիք չկա. կա օրենք, պահպանում ես օրենքը, և այդ ֆակտորը վերանում է, բայց քանի որ այդ օրենքները կիրառում են մարդիկ, առաջանում է խնդիր. եթե որևէ մի հիմնարկի ղեկավարը կաշառք չի վերցնում, կոռուպցիան միանգամից 50%-ով վերանում է, եթե բաժնի պետերից մեկն էլ չի վերցնում, կրկին 50%-ով վերանում է: Եթե դա պահպանվի, կոռուպցիան կարող է վերանալ: Բայց կա կոռուպցիա էլ, կոռուպցիա էլ:

Աշխարհի ամենազարգացած երկրներում էլ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, ամեն տարի բացահայտվում են դեպքեր՝ կապված պաշտոնյաների կոռումպացված լինելու հետ, բայց դա համակարգված չէ, իսկ ՀՀ-ում որևէ պաշտոնյա չի կարող աշխատել, եթե կոռումպացված չէ: Միայն դրա համար օրենքներ են ընունվում: ԱԺ կեսը ձեռնարկատերեր են, որ ընդունեն այնպիսի օրենքներ, որ ծառայեն իրենց շահերին: Վերցրեք ԱԺ-ից այդ 76 պատգամավորներին, որ վերանա կոռուպցիան: Միայն այս համակարգված կոռուպցիայի պատճառով ես չեմ նախանձում հաջորդ իշխանությանը, դա վերացնելու համար ժամանակ է պետք:

Բայց եթե ճիշտ կադրեր ընտրվեն՝ հնարավոր է: Կոռուպցիան այսպես համատարած լինում է այն պարագայում, երբ իշխանությոնը չունի հակակաշիռ, որևէ մեկը չկա նրա ձեռքը բռնի, չկա ազատ մամուլ, իսկ մի քանի թերթերը խնդրի լուծում չեն: Ազատ մամուլի պարագայում կառավարություններ են տապալվել: Տվեք մեզ հեռուստատեսություն, այս իշխանությունների 95%-ը բանտերում կհայտնվի: Միայն մամուլը չէ, բայց այսօրվա մամուլը կոռուպցիայի հիմնական պաշտպանն է, որ ամբողջ էներգիայով պաշտպանում է բանդիտական համակարգը: Չի կարող լինել իրավական, ոչ կոռումպացված պետություն, եթե օրենսդիր իշխանությունը առանձնացված չէ գործադիրից:

Օրենսդիրը պետք է լինի գործադիրի մրցակիցը: Հակակշիռ չկա, չկա անկախ խորհրդարան, այդ երկրում չի կարող կոռուպցիա չլինել: 3-րդ՝ անկախ դատարան, այսպիսի բարձիթողի վիճակ, այսպիսի կախվածություն գործադիր իշխանությունից խորհրդային ամենադաժան տարիներին չեն եղել: Սա ցեղախմբերի դատարաններին նման դատարաններ են: Դրանք բոլորը գործում են ցեղապետի, իսկ ցեղապետը գիտեք ով է, մահակի տակ: Ամփոփենք՝ ունեցեք պարկեշտ կադրեր, անկախ մամուլ, անկախ դատարան:

-Ռուսաստանում տեղի ունեցած Մեդվեդև-Պուտին վերադասավորումները ինչքանո՞վ կազդեն Հայաստանի ներքաղաքական գործընթացների:

– Ես ինձ Ռուսաստանի փորձագետ համարել եմ մինչև 1988թ., իսկ այժմ ինձ թույլ չեմ տալիս դատել Ռուսաստանի քաղաքական գործընթացների մասին: Ես այն վերլուծաբաններից չեմ, որ ամբողջ օրը վերլուծություններ են թխում: Հայ-ռուսական հարաբերությունները կայացած են, ֆունդամենտալ և իշխանության փոփոխությունը չի կարող ազդել այդ հարաբերությունների վրա: Այս օրերին խոսակցություններ են տարածվում, թե Ռոբերտ Քոչարյանը Պուտինի մարդն է, և վերջինիս իշխանության գալով Սերժ Սարգսյանը կվերջանա ու կսկսվի Քոչարյանի դարաշրջանը:

Մենք էլ լուսնի վրա չենք ապրում, մենք էլ Մոսկվայում աղբյուրներ ունենք ու շատ լավ գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան հենարանները փուչ են: Դա այն փուչ առասպելն է, որն ինքը հնարել է ու գալիս է Երևան պատմում այս օլիգարխներին, թե հեսա Պուտինը եկավ, Սերժն էլ պրծավ, Լևոնն էլ պրծավ: Այնքան է ասում, որ արդեն ինքն էլ է սկսում հավատալ իր ստերին:

-Ինչպե՞ս եք գնահատում ԳԴՀ դեսպանի հայտարարությունը Ձեր նախագահության վերջին տարիների վերաբերյալ:

-Գիտե՞ք, ես չեմ ուզում շատ ծավալվել, իմ կարծիքով… ես եղել եմ նախագահ, գիտեմ և պետական էթիկետը: Դեսպանը թույլ է տվել էթիկետի խախտում, եթե այդպես է կարծում, թող այդպես էլ մնա: Ի դեպ, ես այսօր շրջում էի այստեղ, հանդիպեցի ԳԴՀ դեսպանին, զրուցեցինք, լրագրողները փորձեցին ինձնից պարզել զրույցի բովանդակությունը, ես պատասխանեցի մամուլի խոսնակի միջոցով՝ կար խորհրդային մի շատ լավ հաղորդագրություն – встреча прошла в дружеской обстановке.

-2 անձնական բնույթի հարց` ի՞նչ գրքեր եք կարդացել վերջին շրջանում, ո՞ր ֆուտբոլային թիմին եք երկրպագում:

-Բա որ ես քո սիրած թիմի անունը տամ: Ես Ժյուլ Վեռն կարդացել եմ 11 տարեկան հասակում: Լուրջ, ես ուրիշ զբաղմունք չունեմ՝ այգեգործություն, միտինգ-միտինգ, ընթերցանութուն և թոռներիս հետ գզվռտոց: Իմ կարդացած վերջին գրքերը՝ սոցիոլոգիա, քաղաքականություն և այլն:

-Գեղարվեստական գրականություն

-Աշխատել եմ լրացնել այն բացերը, որ նախագահ եղած ժամանակ չունեի՝ ընթերցելու, խաչակիրների մասին աշխատություններ գրելու, կարդացել եմ ամբողջ Մարկեսը, Սարամագոն, Վառլան Շալամով, և հանճարեղ, բայց քիչ ծանոթ, կես հայ Սերգեյ Դովլաթով: Գերագույն գեղարվեստական հաճույք պատճառող գրող է: Կարդացել եմ Վայնովիչի բոլոր գրքերը, սեղանիս վրա գրքերը դարսված են, որ պիտի կարդամ:

Ֆուտբոլի մասին. ՀՀ-ում ֆուտբոլի պաշտոնական մրցամարտ էր՝ Իսպանիայի և ՀՀ հավաքականի միջև, առաջնության փուլերից մեկն էր, ընդմիջման ժամանակ ՀՀ հավաքականի մարզիչը խնդրեց իջնել հանդերձարան և ողջունել Իսպանիայի հավաքականի մասնակիցներին, կարգ կա, որ չի կարելի մտնել հանդերձարան, մուտքի մոտ հավաքականի ղեկավարներն էին և լրագրողներ՝ մոտեցավ լրագրողներից մեկը ու հարցրեց, թե ով կհաղթի, հաշիվը 0:0 էր, ասացի ՀՀ-ն կհաղթի 5:0: Լրագրողի հարցին՝ «բայց ինչպե՞ս», ասացի, կգնաք, եթե չհաղթի, կգրեք, որ ՀՀ նախագահը ֆուտբոլից բան չի հասկանում: Մանյու, Բարսելոա, Ռեալ, ժամանակին շատ էի հավանում Արսենալը, որը Անրիի դուրս գալուց հետո փչացավ, հուսով եմ՝ կկարգավորվի, բայց այս բոլորի մեջ՝ Բարսելոնան:

-Ինչո՞ւ այսօր հրապարակում չեն արմատական գործողությունների կողմնակիցները, օրինակ՝ Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Կարապետ Ռուբինյանը, Արարատ Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը:

-Ես մի քիչ անհարմար եմ զգում խոսել իմ ընկեերների մասին: Ըստ իս՝ դա նրանց ընտրությունն է, քանզի քաղաքական երկարատև պրոցես է, և հնարավոր է՝ մարդիկ հոգնել են կամ իրականում համաձայն չեն ինձ հետ:
Հնարավոր է ինչ-ինչ պատճառներով նրանք խռովել են կա՛մ ինձանից,
Կա՛մ Լևոն Զուրաբյանից, կա՛մ ՀԱԿ-ից: Բայց այստեղ ժողովուրդն է հավաքված, ու նշանակում է, որ նրանք ժողովրդից են խռոված:
Այ դա ես չեմ հասկանում, ես մուսալեռցի եմ, մի քիչ էլ կողով մարդ եմ: Ինչքան ուզում եք ինձանից խռովեք, բայց ոչ ոք իրավունք չունի խռովելու ժողովրդից:

– Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի Երևան այցելության ժամանակ էլ կշարունակվե՞ն նստացույցերը:

Ես կարծում եմ, որ եթե Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի այցելության ժամանակ ցույցերը ոչ միայն շարունակվեն, այլ ավելանան, ապա ես կուրախանամ` դա համարելով Ֆրանսիական մեծ հեղափոխության դրական հետևանքներից մեկը:

-Ձեր կարծիքով ժողովրդի քանի՞ տոկոսն է ատելությամբ լցված Ձեր հանդեպ, և ինչո՞ւ է դա այդպես, և Դուք ի՞նչ կասեք այդ մարդկանց:

-Ինձ ցույց տվեք աշխարհի որևէ նախագահ, որի երկրի կեսը ատելությամբ լցված չէ այդ նախագահի նկատմամաբ: Ամերիկայի կեսը ատելությամբ է լցված Օբամայի նկատմամաբ, նույնը Ֆրանսիայում, նույնը՝ աշխարհի բոլոր երկրներում:

Ես չեմ ուզում ունենալ այնպիսի ժողովուրդ որի 99,9 տոկոսը իրեն սիրում ու պաշտում է: Այդպես պաշտում էր Իրաքի ժողովուրդը Սադամ Հուսեյնին, մինչև Միացյալ Նահանգները չձերբակալեց նրան, ինչից հետո պարզվեվ որ Իրաքի ժողովրդի 99,9 տոկոսը ատում է Հուսեյնին: Ինձ պե՞տք է դա… Եթե ուզում եք համատարծ սեր, ուրեմն ոչնչացրեք դեմոկրատիան:

-Ո՞րն եք համարում Ձեր կյանքում թույլ տված ամենամեծ սխալը:

-Դուք Հոբի պատմությունը գիտե՞ք, ի՞նչ ասաց Հոբը. «թող անիծվի այն օրը, որ ես ծնվեցի: Հիմա ուզում եք ասեմ թող անիծվի այն օրը, որ ես քաղաքականությու՞ն մտա: Սա իմ կոչումը չէր: Քաղաքականությունն այն ասպարեզը չէ, որտեղ մարդը առավելագույն հոգևոր բավարարվածութուն է ստանում, կան շատ ավելի մեծ բավարարության աղբյուրներ՝ գիտություն, երաժշտութուն, բայց շատ հանճարեղ մարդիկ կամավոր են գրվում՝ Չարենցը գնաց կռվելու թուրքերի դեմ: Մենք նույնպես շատ տաղանդավոր բանաստեղծներ ունեցանք, որ գնացին ճակատ: Եթե կայացած պետութուն լիներ, նորմալ պետություն, ազգը կանգնած չլիներ վտանգի առջև, մեզանից շատերը կզբաղվեին իրենց նախընտրած գործով: Եկե՛ք երազենք այդ պետության մասին:

-Այսօր Դուք և Ձեր շրջապատն ազատ շրջում եք ժողովրդի մեջ, իշխանության գալով՝ նորից ազատ կշրջե՞ք, թե՞ կպատսպարվեք Բաղրամյան 26-ում և կմեկուսանաք ժողովրդից:

-Հարցը նորմալ հարց է: Բայց ես չեմ կարող դեմագոգիա անել, պոպուլիզմով զբաղվել: Վացլավ Հավելը՝ Չեխոսլովակիայի նախագահը, մի անգամ ասեց, որ երբ ես ընդդիմութուն էի, գրգռվում էի թիկնազորի, լիմուզինների տեսքից, բայց որ դարձա նախագահ, նույնն եմ անում: Ինչ կուզեք՝ արեք, բոլոր երկրների նախագահները մեկուսացած են ժողովրդից:

Հսկայական բանակ պաշտպանում է նախագահին, դա պետական նշանակության խնդիր է: ԱՄՆ-ը չի կարողանում մոռանալ Քենեդու սպանությունը: Ցավում եմ՝ ուրիշ ձև չկա, բայց դա վերաբերում է նախագահին, վարչապետին, և որոշ իրավապահ մարմինների ղեկավարներին՝ դատախազ, և այլն, որոնք պայքարում են հանցագործների դեմ, իսկ քաղաքապետերը և այլ պաշտոնայները պետք է ազատ շրջեն ժողովրդի մեջ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն երիտասարդ քաղաքական գործիչներին, ովքեր բանակում չեն ծառայել և ինչո՞ւ իր որդին էլ չի ծառայել:

-Հարցի հեղինակին խորհուրդ եմ տալիս դիմել պաշտպանության նախարարություն և ստանալ համապատասխան տեղեկանք իմ որդու ծառայության մասին: Իմ որդին ծառայել է առաջին օրվանից մինչև վերջ, ինչպես Հայաստանի յուրաքանչյուր պարկեշտ քաղաքացի:
Ինչ վերաբերում է չծառայած երիտասարդ քաղաքական գործիչներին՝ վերջիններս էլ թող պատասխան տան իրենց խղճի առջև:

-ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է բարձրացնել կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին:

-ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Համաձայն եմ՝ սակավաթիվ են, բայց ի՞նչ կանայք են` Լյուդմիլա Սարգսյան, Մանուշակ Պետրոսյան, Զոյա Թադևոսյան, Կարինե Խոդիկյան»:

Մենք ուրախությամբ կընդունենք բոլոր նրանց, ովքեր կուզենան ելույթ ունենալ և ունեն այդ շնորհքը:
Դա ինձ համար կարևոր հարց է, և ՀԱԿ-ը միշտ աշխատել է, իր կառույցներում հնարավորինս շատ կանանց ընդգրկել: Եթե թերացում կա՝ մենք կքննարկենք և կաշխատենք ուղղել այդ սխալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում