Քիչ առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ավարտվեց բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ հանդիպումներից մեկը, որում 1/8 եզրափակիչի ուղեգրի համար ուժերը չափեցին մինչև 75 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Հակոբյանը և լեհ Տոմաշ Յաբլոնսկին։
Հայաստանի հավաքականի վերջին հույսը հանդիսացող Հակոբյանը 18:12 հաշվով հաղթեց իր մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Եվս մեկ հաղթանակ տոնելու (1/4 եզրափակիչ դուրս գալու) դեպքում նա կնվաճի օլիմպիական ուղեգիր։ Հակոբյանը հաջորդ մարտը կանցկացմի վաղը: Նրա մրցակիցը կլինի մեքսիկացի Խուան Մերկադոն: