ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունը 6-րդ անգամ է միացել «Գրավոր ժառանգություն» խորագրի ներքո անցկացվող ծրագրին: Թեմայի ընտրությունը պայմանավորված է 2012
թ. նախատեսված երկու կարևոր մշակութային իրադար¬ձություններով`Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակմամբ:
«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում Հայաստանի ողջ տարածքում կկազմակերպվեն մշակութային միջոցա¬ռումներ`շուրջ 24 թանգարանում, կբացվեն ցուցադրություններ, կանցկացվեն դասախոսություններ Նորավանքում, Հերմոնի վանքում, Գոշավանքում, Շատինավանքում:
Հայաստանի ազգային պատկերասրահում վաղը` հոկտեմբերի 4-ին (նաև 6-ին ու 8-ին`ժ. 15:30), «Եվրոպական գիրքը հայ նկարչի ձեռքով» խորագրի ներքո տեղի կունենա Ինտերակտիվ էքսկուրսիա 8-16 տարեկան երեխաների համար:
Չարենցի անվան տուն-թանգարանում վաղը` հոկտեմբերի 4-ին, տեղի կունենա միջոցառում- ցուցահանդես` «Չարենցի անձնական գրադարանի մակագրված գրքերից» խորագրով, կանցկացվի նաև բաց դաս ուսանողների համար:
Ռուսական արվեստի թանգարանը նույնպես անմասն չի մնա տոնական մթնոլորտից`վաղը տեղի կունենա Բորիս Պաստեռնակի բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, իսկ հոկտեմբերի 8-ին Ռուսական արվեստի թանգարանում կանցկացվի ռուս գրող Գալինա Արտեմևայի նոր գրքի շնորհանդեսը` հեղինակի մասնակցությամբ:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հոկտեմբերի 6-ին տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական ծրագիրը (թեմատիկ հիմք` Գրիգոր Խանջյանի հանրահայտ ոմնանկարը)` նվիրված երեխաներին:
«Եվրոպական ժառանգության օրերի» փակման արարողությունը տեղի կունենա Հին Գորիս բնակատեղիում հոկտեմբերի 9-ին:











































