2018թ-ի աշխարհի առաջնության տոմսերը կարժենան 35000-80000 ռուբլի: Այսպիսի թվեր է հրապարակել «Մոսցենտրսպորտի» սպորտային կոմիտեի նախագահ Օլեգ Բաշիլովը:
«Մեր կարծիքով, այսպիսի գները բարձր չեն, և երկրպագուները կկարողանան այդքան գումար կուտակել առաջիկա 8 տարիների ընթացքում: Չէ՞ որ աշխարհի առաջնության խաղերին երազում են հայտնվել ամբողջ աշխարհի երկրպագուները: Մեկ տեղի համար կպայքարի միջինը 3000 մարդ: Բացի դրանից՝ չի կարելի անտեսել այն փաստը, որ ռուբլին յուրաքանչյուր տարում 10 տոկոսով արժեզրկվում է»,-ասել է Բաշիլովը GazetaNews.ru-ին տված հարցազրույցում: