BBC-ի հաղորդմամբ, «Անգլիա-2018» հայտավորման կոմիտեի նախագահ Էնդի Էնսոնը հայտարարել է, որ առաջիկայում ԱՄՆ-ն ու Անգլիան պետք է հրաժարվեն ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու հայտեր ներկայացնելուց: «Քանի դեռ ՖԻՖԱ-ն չի փոխել ընտրության կարգը, մենք կհրաժարվենք հաջորդ ընտրություններում հայտ ներկայացնել»: Էնսոնի խոսքերով, ՖԻՖԱ-ն պարտավոր է քվեարկությունն ավելի թափանցիկ դարձնել: Նա նաև ընդգծել է, որ ընտրություններում հարկավոր է ներգրավել ՖԻՖԱ-ի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներին: