Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության տնօրեն, միլիցիայի գեներալ-գնդապետ Կոնստանտին Ռոմոդանովսկու հրավերով:
Այցի ընթացքում կքննարկվեն անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության միջեւ հետագա համագործակցության հարցերը և կստորագրվի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն դաշնային ծառայության միջեւ անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիր:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն