Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը մասնակցում են դեկտեմբերի 4-24-ը Թուրքիայի Հաթայ նահանգի Անտաքիա (Անտիոք) քաղաքում նոկաուտ համակարգով անցկացվող աշխարհի կանանց առաջնությանը: Մրցաշարում ելույթ են ունենում նաև արտերկրում բնակվող հայ շախմատիստուհիներ Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը (Ֆրանսիա) և Դինա Կագրամանովան (Կանադա): Առաջին հինգ փուլերում մրցախաղերը բաղկացած են երկու հիմնական պարտիաներից:
Առաջին փուլում Դանիելյանը հանդիպում է Շադրինայի (Ռուսաստան), Մկրտչյանը` Ժան Սիաովենի (Չինաստան), Սկրիպչենկոն` Ֆոյշորի (Ռումինիա), Կագրամանովան` Ձագնիձեի (Վրաստան) հետ: