Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ դեկտեմբերի 6-9-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը:
ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 9 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 107 հարց, միջազգային 12 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ դեկտեմբերի 6-9-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում, տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:
Լուսանկարը` PanarmenianPhoto-ի