Այսօր Իսրայելի կաբինետի արտահերթ նիստի ժամանակ, որը նվիրված էր երկրում մոլեգնող հրդեհներին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` ցուցաբերված աջակցության համար: Այս մասին նա հայտարարել է աղետի գոտի մեկնելուց մի քանի րոպե առաջ:
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար Թուրքիայի վարչապետը որոշում էր կայացրել երկու հրշեջ օդանավ ուղարկել դեպքի վայր: Նաթանյահուն շնորհակալություն է հայտնել նաև այլ երկրների ղեկավարներին, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել Իսրայելին` հրդեհի դեմ պայքարում:
Այս պահի դրությամբ, հրդեհներից զոհված իսրայելցիների թիվը հասնում է 41-ի: