Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը BBC-ին հայտնել է, որ եվրոգոտին վտանգ է ներկայացնում ոչ միայն Բրիտանիայի, որը ունի իր սեփական տարադրամը, այլ նաև ամբողջ համաշխարհային տնտեսության համար:
Նրա կարծիքով՝ քաղաքական գործիչները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ եվրոպական բանկերում իրավիճակը կայունացնելու համար: Պետք է նաև պայմաններ ստեղծվեն, որպեսզի եվրոգոտու երկրները կարողանան լուծել իրենց ֆինանսական խնդիրները:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև հավելել է, որ, չնայած երկրի տնտեսության զարգացման ցածր տեմպերին, չի պատրաստվում հրաժարվել դեֆիցիտի կրճատման իր նախագծից: