Ինչեպս հաղորդում է РИА Новости-ն, կիրակի օրը Պաղեստինի ոստիկանությունը Հորդանան գետի Արևմտյան ափում գտնվող Ռամալլահ քաղաքում գտել է հայտնի ռեժիսոր Ֆրանսուա Աբու Սալեմի դիակը:
Ոստիկանությունը չի բացառում ինքնասպանության վարկածը:
Ֆրանսուա Աբու Սալեմը համարվում էր պաղեստինյան ժամանակակից թատրոնի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկը:











































