РИА Новости-ի հաղորդմամբ` անտառապահները և փրկարարները հանգցրել են անտառային 5 հրդեհ, որոնք բռնկվել էին Ռուսաստանի Ամուրի շրջանում:
Հրդեհների մարման աշխատանքները շարունակվում են նաև կիրակի օրը:
Մինչ այդ տեղեկություն կար, որ Ամուրի տարածաշրջանի 2 շրջաններում` Սկովորոդինսկում և Ռոմնենսկում մտցված է հատուկ հակահրդեհային ռեժիմ: Այս վայրերի բնակիչներին արգելված է գնալ անտառներ:










































