Սան Պաուլուում մեկնարկած շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթհան Անանդի հետ: Կողմերը 41 քայլ հետո համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին:
5-րդ տուրում անակնկալներ չգրանցվեցին. մրցաշարային աղյուսակի առաջատար ուկրաինացի Վասիլի Իվանչուկը սպիտակ խաղաքարերով պարտվեց ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար նորվեգ Մագնուս Կարլսենին, իսկ ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրան առավելության հասավ ետնապահ իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոյի նկատմամբ:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1.Իվանչուկ 10 մ.
2.Նակամուրա 7 մ.
3.Արոնյան 6 մ.
4.Անանդ 6 մ.
5.Կարլսեն 6 մ.
6.Վալեխո 3 մ.