Բաքվում ընթացող Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկրորդ փոքրիկ հաջողությունը գրանցեց: Մինչև 75 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Հակոբյանը 1/32 եզրափակիչում 17:10 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Վիկտոր Կոտյուջանսկուն և դուրս եկավ հաջորդ փուլ:
1/8 եզրափակիչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկն ուժերը կչափի լեհ Տոմաշ Յաբլոնսկու հետ:
Հիշեցնենք, որ Անդրանիկը մինչ այժմ ռինգ դուրս եկած 6 հայ մարզիկներից երկրորդն է, ով կարողացավ հաղթահարել առաջին փուլի արգելքը: