РИА Новости-ի հաղորդմամբ` ազգայնականորեն տրամադրված ավելի քան 2000 երիտասարդներ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գնչուների դեմ երթ են կազմակերպել:
Մասսայական միջոցառումները սկվել էին այն բանից հետո, երբ սեպտեմբերի 23-ին Կատունիցա գյուղում գնչուական ընտանիքին պատկանող միկրոավտոբուսը վրաերթի էր ենթարկել 19-ամյա բուլղարացի Անգելա Պետրովին:
«Մենք հավաքվել ենք, որպեսզի ստիպենք իշխանություններին քայլեր ձեռնարկել ընդդեմ հանցագործության, որոնք կատարվում են գնչուների կողմից»,- ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը:
Թե ինչ քայլերի են պատրաստվում դիմել ցուցարարները, առայժմ պարզ չէ: