Նոյեմբերի 30-ին Պրագայի առաջին ատյանի դատարանը որոշել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության նախին լրագրող Աննա Կարապետյանին վերականգնել իր աշխատանքին:
Աննա Կարապետյանը աշխատանքից հեռացվել էր չորս տարի առաջ առանց որեւէ պատճառաբանման` հիմնվելով Ազատություն ռադիոկայանի ներքին կանոնակարգի վրա, որի համաձայն՝ օտարերկրյա արտասահմանցի աշխատակիցները կարող են հեռացվել առանց բացատրության, ցանկացած պահի, առանց աշխատած տարիների համար փոխհատուցում ստանալու:
Դատարանը հայտարարել է, որ Չեխիայում ԱՄՆ աշխատանքային օրենսգրքի կիրառումը իրավական հիմք չունի, իսկ ավելի վաղ մերժել էր Աննա Կարապետյանի հայցը Հիլարի Քլինթոնից ցուցմունք վերցնելու վերաբերյալ:
Մինչ Աննայի օգտին որոշում կայացնելը, այս տարվա հունիսի 15-ին Չեխիայի գերագույն դատարանը չեղյալ էր համարել նույն գործի վերաբերյալ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների մերժման որոշումները, եւ գործի քննությունը կրկին վերսկսվել էր:
Գերագույն դատարանի այս որոշման պատճառը Ազատության օտարերկրացի աշխատակիցների հեռացումներն էին, որոնք հիմնված են եղել ԱՄՆ օրենքների վրա: