Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական կորուստը կրեց: Մինչև 60 կգ քաշային կարգում հանդես եկող Վլադիմիր Սարուխանյանը 1/32 եզրափակիչում 12:22 հաշվով պարտություն կրեց ԱՄՆ-ը ներկայացնող Խոսե Ռամիրեսից և դուրս մնաց հետագա պայքարից:
Ցավալի է, սակայն մինչ այժմ ռինգ դուրս եկած 5 հայ բռնցքամարտիկներից միայն Հրաչիկ Ջավախյանն է կարողացել հաղթահարել առաջին փուլի արգելքը:
Նշենք, որ այսօր ռինգ դուրս կգա նաև 75 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Հակոբյանը, ով ուժերը կչափի մոլդովացի Վիկտոր Կոտյուջանսկիի հետ: