Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Վ.Հարությունյան. «Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մարդիկ հնարավորինս շատ, հնարավորինս շուտ և արագ ազատ արձակվեն կալանավայրերից»

Մամուլի տարածած տեղեկությունների համաձայն` ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի` Հայաստան կատարելիք այցի ժամկետները հստակեցվել են, և գլխավոր հանձնակատարը Հայաստան պետք է այցելի 2011 թ. հունվարի 18-ին: «Առաջին լրատվականը» «Իրավունքի և ազատության» կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց, թե Թոմաս Համարբերգի առաջիկա այցը և ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի հայտարարությունը, թե ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված են փոփոխություններ, համաձայն որոնց`պետք է լինի մեղմացում , և ազատ արձակվեն մի շարք կալանավորներ, չի՞ նշանակում արդյոք, որ մինչև հունվար կարող են ազատ արձակվել բոլոր քաղբանտարկյալները: «Բոլորի մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց որ զարգացումները կարող են հանգեցնել նրան, որ քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու, ես վստահ եմ: Ընդհանրապես կալանավորների նկատմամբ մեղմացումը, Քրեական օրենսգրքում փոփոխությունները պարտադիր պետք է լինեն, որովհետև մեր օրենսդրությունը չափազանց խիստ է: Մարդիկ, որոնք ձերբակալվում կամ դատապարտվում են, ապրում են անմարդկային պայմաններում: Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մարդիկ հնարավորինս շատ, հնարավորինս շուտ և արագ ազատ արձակվեն կալանավայրերից: Դա վերաբերում է ոչ միայն քաղբանտարկյալներին, այլև` հենց քրեական աշխարհի ներկայացուցիչներին: Նախ` չափից դուրս ծանրաբեռնված են մեկուսարանները, և երկրորդ` այնտեղ հայտնվել են մարդիկ, որոնք չպետք է լինեին մեկուսարաններում»,- մեր զրույցի ժամանակ նշեց Վարդան Հարությունյանը: «Առաջին լրատվականը» հետաքրքրվեց նաև, թե հնարավո՞ր չէ, որ իշխանություններն ազատ արձակեն մի քանի քաղբանտարկյալների ու ևս մի քանի այլ կալանավորվածների` այդպիսով եվրոպական կառույցների աչքին «թոզ փչելով», որ բոլոր քաղբանտարկյալներին ազատ են արձակել: Վարդան Հարությունյանը նկատեց, որ հենց եվրոպական կառույցները թեև չեն օգտագործում «քաղբանտարկյալ» տերմինը, բայց փոխարենը նրանց մասին հայտարարություններում նշում են. «քաղաքական հայացքների համար կալանավորված անձինք»: Իրավապաշտպանն ասաց նաև, որ տասնմեկ քաղբանտարկյալների ցուցակը դրված է նաև եվրոպական կառույցների սեղանին, և նրանք շատ լավ գիտեն, թե ովքեր են քաղբանտարկյալները: «Բացառվում է, որ գողության համար դատապարտվածին ազատ արձակեն և ներկայացնեն, որ նա քաղբանտարկյալ է»,- ասաց Վարդան Հարությունյանը: «Առաջին լրատվականին» հետաքրքրում էր, թե մի խումբ ԳԱԱ ակադեմիկոսների և ստեղծագործական միությունների նախագահների հայտարարությունները` ի պաշտպանություն քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի, կանխատեսելի՞ քայլ էր: Արդյո՞ք նրանք կարող էին հանդես գալ նման հայտարարությամբ առանց իշխանությունների համաձայնության, երբ նախկինում երբեք այդպիսի նախաձեռնություն չեն ցուցաբերել և չեն ընդվզել իշխանությունների ապօրինի գործողությունների դեմ: «Ես չեմ կարծում, որ նրանք իշխանությունների հետ համաձայնեցրել են իրենց այդ քայլը: Հայտարարությունը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական անվտանգության ապահովմանը: Երբ խոսքը մարդու կյանքին և առողջությանն է վերաբերում, տարբեր մարդիկ կարող են արձագանքել: Այդ մարդիկ ստորագրել են` տեղյակ լինելով Նիկոլ Փաշինյանի կյանքին սպառնացող վտանգի մասին: Իշխանության «մատը» ես այստեղ չեմ տեսնում»,- ասաց Վարդան Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում