Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան հաջորդ շաբաթ կարող է հայտնվել աղբի և գարշահոտության մեջ, եթե սադրանքներ թույլատրվեն Սոֆիայի գնչուական համայնքի նկատմամբ: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Բուլղարիայի գնչուական համայնքի ղեկավար Ցվետելին Կինչևը:
Այս կապակցությամբ Facebook սոցիալական կայքը գրաքննություն է մտցրել կայքում հակագնչուական կարգախոսների և հայտարարությունների վրա:
Այս շաբաթ Բուլղարիայում սկսվել են զանգվածային հակագնչուական բողոքի ցույցեր այն բանից հետո, երբ Կատունիցա գյուղում գնչու բարոնը վրաերթի էր ենթարկել 19-ամյա մի բուլղարուհու, որի հետևանքով վերջինս մահացել էր:








































