Ինչպես փոխանցում է բրիտանական The Daily Telegraph-ը, Քենթաքի նահանգում կկառուցվի Նոյյան տապանը, և դա կլինի $160 մլն արժողությամբ լունապարկի ծրագրի մի մասը: Համալիրում նախատեսվում է կառուցել նաև Բաբելոնի աշտարակը և կվերաստեղծվի մերձավորարևելյան մի գյուղ: Կկառուցվի նաև 500-հոգանոց թատրոն, թռչունների համար մեծ վանդակ և «Աստվածաշնչյան պատմության ճանապարհորդություն» բաժինը: Ենթադրվում է, որ լունապարկը կբացվի 2014թ. և կունենա տարեկան 1,6 մլն այցելու: Այն կկառուցվի 800 ակր տարածքի վրա՝ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի «Արարման թանգարանից» 40 կմ հեռավորության վրա:
Քենթաքիի նահանգապետ Սթիվըն Բեշիրը բարձր է գնահատել այս ծրագիրը` ասելով, որ այն կստեղծի 900 աշխատատեղ: