2011 թ.-ի սեպտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86 մլն 682 հազար 904 ԱՄՆ դոլար՝ 370.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Վաճառվել է 96 մլն 265 հազար 97 ԱՄՆ դոլար՝ 372.01 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նույն ժամանակահատվածում իրականացվել է 9 մլն 75 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 370.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 750 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 370.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:










































