«Ժառանգությունը» մեքենաների պարտադիր ապահովագրության դեմ բողոքի զանգվածային ակցիա կկազմակերպի դեկտեմբերի կեսերին:
Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ կուսակցությունը պարտադիր ավտոապահովագրության հետ կապված բազմաթիվ նամակներ է ստացել քաղաքացիներից և ծրագրում է դեկտեմբերի կեսին բողոքի ակցիա իրականացնել պարտադիր ավտոապահովագրության դեմ: Ակցիան կլինի երթ կամ հանրահավաք, որի մասին Ժառանգությունը կտեղեկացնի նախապես: