Ավստրալիայում Cheetah S 200 ինքնաթիռը բախվել է Սիդնեյից ոչ հեռու գտնվող «Տարի» տոնավաճառում տեղադրված «Սատանայի անիվին»: Այս մասին հաղորդում է Sydney Morning Herald թերթը:
Պարբերականի տվյալներով, ինքնաթիռի օդաչուն և ուղևորը, ինչպես նաև ատրակցիոնի վրա բախման պահին եղած երկու երեխաները չեն տուժել:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ և փրկարարական ջոկատներ: Ականատեսների խոսքերով` ինքնաթիռը բախվել է ատրակցիոնին օդ բարձրանալուց շատ չանցած: Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:










































