Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարությունը

Լրագրողների պաշտպանության կոմիտեն մտահոգված է ընդդիմության ակտիվիստ և «Հայկական Ժամանակ» անկախ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատազրկման վայրում ծեծելու, այնուհետև մենախուց տեղափոխելու վերաբերյալ հաղորդումներով:
Երեքշաբթի օրը իշխանությունները Փաշինյանին տեղափոխեցին «Արթիկ» փակ ռեժիմի բանտ: Փաշինյանի պաշտպան Վահե Գրիգորյանը ԼՊԿ-ին տեղեկացրեց, որ այդ տեղափոխությունը հատուցումն էր այն բանի, որ Փաշինյանը շարունակում էր բանտից խմբագրականներ գրել և դրանք հրապարակել «Հայկական Ժամանակ» օրաթերթում: Ինչպես ԼՊԿ-ին հայտնեց Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանը գրում էր Հայաստանի քրեակատարողական համակարգում ենթադրաբար առկա կոռուպցիոն երևույթների մասին:
Նախքան Արթիկ տեղափոխվելը Փաշինյանը 4 տարվա ազատազրկման իր պատիժը կրում էր Երևանի մոտ գտնվող Կոշ քրեակատարողական հիմնարկում` 2008 թ. փետրվարին Հայաստանում կայացած նախագահական խնդրահարույց ընտրություններից հետո զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով (http://cpj.org/2008/03/restrictions-imposed-as-president-declares-emergen.php): Ըստ Գրիգորյանի, քրեակատարողական հիմնարկի ղեկավարները պարբերաբար Փաշինյանից պահանջել են հոդվածներ չգրել, սակայն նա շարունակել է գրել: Ինչպես հաղորդել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը (http://rus.azatutyun.am/content/article/2217528.html), «Արթիկ» տեղափոխվելուց կարճ ժամանակ առաջ՝ նոյեմբերի 11-ին, Փաշինյանի տեղեկացմամբ, ինքը երկու դիմակավոր անձանց կողմից իր խցում ֆիզիկական հարձակման և ծեծի է ենթարկվել:
«Մենք մտահոգված ենք այն հաղորդումներով, որ Նիկոլ Փաշինյանը բռնությունների է ենթարկվել՝ ի հատուցում բանտային պայմանների վերաբերյալ իր քննադատական մեկնաբանությունների, և Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում այդ հարցի կապակցությամբ իրականացնել անկախ հետաքննություն»,- նշեց ԼՊԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան: «Մենք կոչ ենք անում Հայաստանի քրեակատարողական ծառայության պաշտոնյաներին՝ երաշխավորել Փաշինյանի անվտանգությունը և բարելավել բանտում նրա պահվելու պայմանները»:
Ըստ տեղական մամուլի հաղորդումների, բանտի ղեկավարությունը ժխտում է, որ հարձակումը տեղի է ունեցել, և նշում, որ բժշկական հետազոտությունը Փաշինյանի վրա չի հայտնաբերել ծեծի նշաններ: Անկախ քննություն չի իրականացվել: Ինչպես հաղորդում է նորությունների կովկասյան Kavkazsky Uzel անկախ կայքը, իշխանություններն այսօր հայտարարել են, որ Փաշինյանը տեղափոխվել է, քանի որ նա, ըստ հայտարարությունների, քանիցս խախտել է Կոշի գաղութի չգրված օրենքները, և քանի որ վիճել կամ կռվել է խցակիցների հետ:
Ըստ տեղական և միջազգային մամուլի հրապարակումների, իշխանությունները Փաշինյանին ձերբակալել են 2009-ի հուլիսին և 2010-ի հունվարին դատապարտել՝ 2008 թ. մարտին մայրաքաղաք Երևանում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Յոթ մարդ մահացավ և ավելի քան հարյուրը վիրավորվեց այն բանից հետո, երբ ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ նախագահական կեղծված ընտրությունների, վերածվեցին բռնությունների: Տեղական մամուլի հրապարակումների համաձայն, Փաշինյանը սկզբում դատապարտվել էր յոթ տարի ազատազրկման, հետագայում պատիժը նվազեցվեց մինչև չորս տարվա:
ԼՊԿ-ն Նյու Յորքում տեղակայված անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է հանուն աշխարհում մամուլի ազատության պաշտպանության: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.cpj.org:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում