Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում մեկնարկած «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 4-րդ տուրում իր առաջին պարտությունը կրեց Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը, ով սև ֆիգուրներով պարտություն կրեց մրցաշարային աղյուսակի առաջատար ուկրաինացի Վասիլի Իվանչուկից:
Վիշվանաթհան Անանդը սև խաղաքարերով հաղթեց իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոյին և վաստակած 5 միավորով հավասարվեց երկրորդ հորիզոնականում ընթացող Լևոն Արոնյանին:
Մագնուս Կարլսեն-Հիկարու Նակամուրա պարտիայում գրանցվեց ոչ-ոքի արդյունք:
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1.Իվանչուկ 10 մ.
2.Արոնյան 5 մ.
3.Անանդ 5 մ.
4.Նակամուրա 4 մ.
5.Կարլսեն 3 մ.
6.Վալեխո 3 մ.