WikiLeaks կայքում Մեդվեդևի և Պուտինին վերաբերող փաստաթղթերի մասին մենք արդեն բազմիցս գրել են: Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեևը մեկնաբանել է դրանք: Ըստ Մեդվեդևի, «այս արտահոքերը ցույց են տալիս ԱՄՆ արտաքին քաղաքականության գնահատականներում և դատողություններում գերիշխող ցինիզմը»:
Մեդվեդևը նշել է, որ հրապարակված փաստաթղթերը չեն կարող ազդել ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա: Բացի այդ ՌԴ նախագահը հեգնել է, ասելով, որ եթե ՌԴ արտգործնախարարության կամ հատուկ ծառայությունների նյութերը հայտնվեին մամուլում, ապա «մեր ամերիկյան գործընկերները նույնպես մեծ բավականություն կստանային»: