Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ազատել է վարորդներին վարորդական իրավունքով ղեկին նստելու պարտականությունից: Ինչպես հայտնում է «Իտառ-Տասսը», այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին:
«Վրաստանը դարձել է աշխարհի առաջին երկիրը, որտեղ վարորդներն այսուհետ կարող են իրենց հետ չվերցնել վարորդական իրավունքը»,- հայտարարել է Մերաբիշվիլին: Նախարարությունում պարզաբանել են, որ Վրաստանի ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող յուրաքանչյուր մեքենայի մեջ այսուհետ գործելու է հատուկ համակարգ, ինչը կազատի վարորդական իրավունքները ոստիկաններին ներկայացնելու պահանջից:










































