ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բյուջեի փոփոխված տարբերակում, որը շուտով կներկայացվի ԱԺ, պաշտպանության ծախսերը ավելացված են 5.6 մլրդ դրամով, իսկ կրթության ոլորտում կատարվել են մոտ 1.9 մլրդ դրամի վերաբաշխումներ: Մյուս փոփոխությունները ծախսերի վերաբաշխման առումով աննշան են: